«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ֆեյենորդի» դարպասապահ Ջասթին Բեյլոյով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչը կապ է հաստատել հոլանդական ակումբի հետ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
«Ֆեյենորդը» չի շտապում բաժանվել հիմնական դարպասապահից, նույնիսկ եթե մանկունիանցիները լավ առաջարկ անեն։
Բացի այդ, «Յունայթեդը» հետաքրքրված է «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայով: Հնարավոր է նաև, որ ակումբը նոր պայմանագրի շուրջ համաձայնության գա Դավիդ Դե Խեայի հետ, ով ազատ գործակալ է դարձել հուլիսի 1-ին։























































