«Լայպցիգի» և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային տեղափոխվում է «Լիվերպուլ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանը բարեհաջող անցել է բուժզննումը։ Սոբոսլային պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
«Լայպցիգը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կստանա 70 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանն ակումբային մակարդակում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։























































