ՊՍԺ-ն ավարտին է հասցրել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Լյուկ Էրնանդեսի պայմանագրի ձևակերպումը, հայտնում է L’Equipe-ը:
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները 27-ամյա խաղացողի համար վճարել են մոտ 48-50 մլն եվրո։
Էրնանդեսը մյունխենյան թիմում հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից
։ 2022/23 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։