«Բենֆիկայի» և Պորտուգալիայի մինչև 21 տարեկանների հավաքականի 18-ամյա վինգեր Դիեգո Մորեյրան միացել է «Չելսիին», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մորեյրան իր կարիերան սկսել է Լիեժի «Ստանդարտում», նախքան Պորտուգալիա տեղափոխվելը 2020 թվականի ամռանը։ Նա նաև երկու հանդիպում է անցկացրել «Բենֆիկայի» հիմնական կազմում։
Դիեգոյի հայրը Ալմամի Մորեյրան է, ով հանդես է եկել «Ստանդարտում», «Պարտիզանում», «Համբուրգում» և Գվինեա-Բիսաուի հավաքականում։
«Չելսին» այսօր պայմանագիր է կնքել նաև «Նորվիչի» կիսապաշտպան Ալեքս Մատոսի հետ։























































