«Չելսին» պայմանագիր է կնքել «Նորվիչի» երիտասարդ խաղացող Ալեքս Մատոսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Գործարքի մանրամասները չեն նշվում։
18-ամյա խաղացողը, ով կարող է խաղալ կիսապաշտպանությունում և հարձակման գծում, իր կարիերան սկսել է «Լութոնում», իսկ 2016 թվականին հայտնվել է «Նորվիչի» համակարգում։
Նախորդ մրցաշրջանում Մատոսը «Նորվիչի» երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։























































