Սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիի» հետ։ Այս մասին հաղորդում է «կապույտների» պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» 21-ամյա ֆուտբոլիստի համար «Վիլյառեալին» կվճարի 37 միլիոն եվրո, միևնույն ժամանակ լոնդոնցիները շահավետ պայմաններ կստանան ապառիկ վճարման համար։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի 8 տարի (մինչև 2031 թվականի հունիսը):
2022/2023 մրցաշրջանում Ջեքսոնը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 30 միլիոն եվրո:























































