Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
«Չեմ ուզում շատ կոշտ վերաբերվել դարպասապահին, որը վերջին տասը տարիների ընթացքում հիանալի մարզավիճակում է: Նա դժվար ժամանակներ է ունեցել, և եղել է 4-5 տարվա շրջան, երբ շատ լավ է հանդես եկել։ Բայց չի կարելի այնպիսի գոլեր բաց թողնել, ինչպիսին Գավաթի եզրափակչում «Սիթիի» դեմ խաղի երկրորդ գոլի դեպքում (1:2):
Անգլիական ֆուտբոլում ամենադժվար դիրքը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահինն է։ Նրանք միշտ գտնվում են ուշադիր հսկողության ներքո: Սա ամենադժվար դիրքն է։ Տիտղոսներ նվաճելու համար պետք է համաշխարհային կարգի դարպասապահ ունենալ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին» հիմա փոփոխություն է պետք»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։
Հիշեցնենք, որ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» 2011 թվականի ամռանը։