Լեհաստանի Կրակով քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերում այսօր թեքբոլի տղամարդկանց մենախաղում պայքարի է դուրս եկել Հայաստանի առաջատար թեքբոլիստ Գոռ Սարգսյանը:
Խմբային փուլում ուկրաինացու նկատմամբ տարած վստահ հաղթանակից հետո Սարգսյանը երկրորդ խաղում զիջել է Դանիայի ներկայացուցչին և չի կարողացել դուրս գալ քառորդ եզրափակիչ:
Վաղը Կրակովի գլխավոր հրապարակում թիմային միքսում իրենց ուժերը կչափեն Քրիստինե Մանգասարյան-Ռաֆայել Վարդանյան երկյակը:
























































