UFC-ում հանդես եկող ռուսաստանցի հայ մարտիկ Արման Ծառուկյանը հերթական անգամ խոսել է թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու ցանկության մասին:
«Այս քաշային կարգում միայն ես կարող եմ հաղթել Մախաչևին: Իհարկե, դա ամենաբարդ մենամարտը կլինի ինձ համար: Ես չեմ թողնի նա առավելություն ունենա ըմբշամարտից ու կհաղթեց կանգնած դիրքու»,- Ծառուկյանի խոսքերն է փոխանցում Low Kick MMA-ն:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասում հունիսի 18-ին կայացած UFC Vegas 75-ում Արման Ծառուկյանը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր բրազիլացի Ժոակիմ Սիլվային։ Հաղթանակ մենամարտից հետո Ծառուկյանը ռևանշ մենամարտի էր հրավիրել Իսլամ Մախաչևին, որին ավելի վաղ պարտվել էր:
























































