Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի հետաձգված խաղերի անցկացման ժամանակացույը հայտնի է:
Կորոնավիրուսի պատճառով հետաձգված «Յուվենտուս»-«Ինտեր» խաղը կկայանա մարտի 8-ին: Նախկինում խաղը նշանակվել էր մայիսի 13-ին:
Մյուս խաղերի ժամանակացույցը՝ ստորև.
Մարտի 7՝ «Սամպդորիա»-«Վերոնա»
Մարտի 8՝ «Միլան»-«Ջենոա», «Պարմա»-«Սպալ», «Սասուոլո»-«Բրեշիա», «Ուդինեզե»-«Ֆիորենտինա»
Հիշեցնենք, որ Ա սերիայի բոլոր խաղերը մինչև ապրիլի 3-ը կանցնեն առանց հանդիսականների: