Շվեդիան պատրաստ է հայտ ներկայացնել 2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունելու համար։
Reuters-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի օլիմպիական կոմիտեն չորս ամիս ուսումնասիրել է նման հայտի հնարավորությունը և եկել այն եզրակացության, որ Ստոկհոլմը կարող է դառնալ նման խոշոր մրցաշարի կազմակերպիչ։
Ստոկհոլմը վերջին անգամ հյուրընկալել է Օլիմպիական խաղերը 1912 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր Շվեդիան ութ անգամ հայտ է ներկայացրել ձմեռային խաղերն ընդունելու համար:
Միջազգային Օլիմպիական կոմիտեն նախատեսում է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ հայտարարել 2030 թվականի խաղերի անցկացման վայրը։ Ֆավորիտներից մեկը ճապոնական Սապպորո քաղաքն է, հավակնորդների թվում է նաև ամերիկյան Սոլթ Լեյք Սիթին։
























































