ՊՍԺ-ն պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, վաճառել հարձակվող Նեյմարին կամ թիմի ցանկացած այլ խաղացողի, որպեսզի կարողանա պահել հարձակվող Կիլիան Մբապեին ակումբում: Միևնույն ժամանակ, փարիզեցիները մտադիր են Մբապեին առաջարկել աշխատավարձի բարձրացում նոր պայմանագիր:
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի կարծիքով, թիմը պետք է կառուցվի հենց Մբապեի շուրջը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Նեյմարին: Mundo Deportivo-ի հաղորդմամբ, 28-ամյա բրազիլացին կատալոնական ակումբի ամառային գլխավոր տրանսֆերային թիրախներից մեկն է: Տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո: