Արդեն մեկնարկել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը։ Թիմերի մեկնարկային կազմերը՝ ստորև․
Մանչեսթեր Սիթի — Էդերսոն, Ակե, Դիաս, Ականջի, Սթոունս, Ռոդրի, Սիլվա, Դե Բրույնե, Գյունդողան, Գրիլիշ, Հոլանդ:
Ինտեր — Օնանա, Դարմիան, Աչերբի, Բաստոնի, Դումֆրիս, Բարելա, Բրոզովիչ, Չալհանօղլու, Դիմարկո, Մարտինես, Ջեկո:
2022/23 Չեմպիոնների լիգայի եզրափակիչը թարմացրել է մրցաշարի ռեկորդը՝ հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների ազգությունների քանակով։
«Ման․Սիթիի» և «Ինտերի» մեկնարկային կազմերը ներառում էին 15 տարբեր ազգությունների ֆուտբոլիստներ (Անգլիա, Իտալիա, Բրազիլիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Բելգիա, Նորվեգիա, Գերմանիա, Կամերուն, Թուրքիա, Խորվաթիա, Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա), ինչը մրցաշարի նոր ռեկորդ է։
Այսօր առաջին անգամ պատմության մեջ ՉԼ-ի եզրափակչին կարող է մասնակցել նաև հայ ֆուտբոլիստ։ «Ինտերի» հայտացուցակում ընդգրկված է Հենրիխ Մխիթարյանը, որը ևս հնարավոր է մասնակցի հանդիպմանը՝ դուրս գալով փոխարինման։