«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 30-ամյա դարպասապահ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Բեգլարյանը։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Բեգլարյանը վերջին 4 մրցաշրջանների ընթացքում պաշտպանել է Երևանի «Ուրարտուի» դարպասը:
Նա կարիերայի ընթացքում հանդես է եկել լատվիական «Լիեպայայում», բելառուսական «Դնիպրո Մոգիլևում», ռուսական «Կրասնոդարի» տարբեր տարիքային թիմերում, ինչպես նաև հայկական մի շարք ակումբներում։