«Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է հայկական արմատների և հետագա ծրագրերի մասին:
21-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Մոսկվայում, իսկ կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում:
«Ես միշտ ասել եմ, որ ինձ հայ եմ համարում։ Եթե սպորտային քաղաքացիությունը փոխելու առաջարկ ստանամ, ուրախ կլինեմ»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերում «Рб Спорт»-ը։
Սևիկյանը իսպանական «Լևանտեի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Մեծահասակների մակարդակում նա խաղացել է «Լևանտեի» հիմնական թիմում, ինչպես նաև «Ատլետիկո Լևանտեի» երկրորդ թիմում։ 2022 թվականին խաղացողը հայտնվել է «Պարի Նիժնի Նովգորոդում»։