Ռուսաստանի գավաթի խաղարկությունում մեկնարկել է քառորդ եզրափակիչ փուլը:
Մրցակցի հարկի տակ «Զենիթը» լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով առավելության հասավ «Ախմատի» նկատմամբ: «Զենիթից» աչքի ընկան Ռուգանին ու Ժիրկովը, իսկ տանտերերից հաշիվը բացել էր Ռոշին:
Մոսկվայի «Սպարտակը» մրցեց ԲԿՄԱ-ի հետ: Տեդեսկուի թիմը ևս հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 3:2: ԲԿՄԱ-ից աչքի ընկան Դիվեևն ու Ախմետովը, իսկ «Սպարտակից»՝ Բակաևը, Պոնսեն ու Լարսոնը:
Կիսաեզրափակչում «Սպարտակն» ու «Զենիթը» կմրցեն միմյանց դեմ: