Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ձեռք բերել «Լիդսի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյին, հայտնում է COPE-ը: Հնարավոր գործարքը գնահատվում է 3,5 միլիոն եվրո:
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» փոխարինող են փնտրում նախկին հարձակվող Կարիմ Բենզեմային։ Անգլիական ակումբի ղեկավարությունը դեմ չի լինի բաժանվել 32-ամյա հարձակվողից՝ մրցաշրջանի վերջում թիմի՝ Չեմպիոնշիփ իջնելուց հետո եկամուտների նվազման պատճառով։
Իսպանացի հարձակվողը 2009-ից 2010 թվականներին պատկանում էր Մադրիդի «Ռեալին»: 2022/2023 մրցաշրջանում Ռոդրիգո Մորենոն «Լիդսի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։