Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» 2022/23 մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Բրազիլացին մրցաշրջանի 55 խաղում 23 գոլ է խփել և 18 արդյունավետ փոխանցում կատարել:
«Ես շատ գոհ եմ երկրպագուների նման աջակցությունից: Ես ուզում եմ շարունակել առաջադիմել և զարգանալ, որպեսզի միշտ ցուցադրեմ իմ լավագույն խաղը։
Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում կշարունակեմ նույն ոգով և կկարողանամ օգնել թիմին»,- ասել է Վինիսիուսն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։























































