Կարիմ Բենզեման հեռանում է Մադրիդի «Ռեալից» 14 տարի հանդես գալուց հետո, ինչի մասին արդեն պաշտոնապես հայտարարվել է։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը խոսել է մադրիդյան ակումբից իր հեռանալու մասին.
«Դա իսկապես ցավալի է… դա հեշտ չէ: Շատ էի ցանկանում կարիերաս ավարտել այստեղ, բայց երբեմն ծրագրերը փոխվում են։ Ես միշտ կդիտեմ Մադրիդի «Ռեալի» խաղերը և միշտ կաջակցեմ այս ակումբին՝ աշխարհի լավագույն ակումբին», — Բենզեմայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սպասվում է, որ Կարիմ Բենզեմայի հաջորդ ակումբը կլինի Սաուդյան «Ալ-Իթիհադը»։ Այս ակումբը վերջերս դարձավ իր առաջնության չեմպիոն։























































