«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հունիսի 3-ին կայանալիք կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին։ Այս խաղում միմյանց հետ կմրցեն «Բարսելոնայի և «Վոլֆսբուրգի» կանանց թիմերը։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Հոնատանի հետ («Բարսելոնայի» կանանց թիմի մարզիչ), նա շատ կոռեկտ է և արտասովոր աշխատանք է կատարում: «Բարսելոնայի» աղջիկները չեն հոգնում հաղթելուց, անհամբեր սպասում եմ այսօրվա Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Որպես այս թիմի երկրպագու՝ մաղթում եմ նրանց ամենայն բարիք»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Եզրափակչի ճանապարհին «Բարսելոնայի» կանանց թիմը քառորդ եզրափակիչում հանդիպել է «Ռոմային», իսկ կիսաեզրափակչում՝ «Չելսին»: D խմբում կատալոնյան թիմը գրավել էր առաջին տեղը։
«Բարսելոնայի և «Վոլֆսբուրգի» կանանց թիմերի միջև ՉԼ եզրափակիչը կմեկնարկի ժամը 18։00-ին։