Մրցավար Անաստասիա Պուստովոյտովան կսպասարկի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղ: ՖԻՖԱ-ի մրցավարը կաշխատի որպես պահեստային մրցավար «Լոկոմոտիվ» — «Ախմատ» խաղում: Այս մասին հաղորդվել է ՌՖՄ-ի Instagram-ում:
«Լոկոմոտիվ» — «Ախմատ» հանդիպումը կկայանա մարտի 8-ին: Գլխավոր մրցավարը Կիրիլ Լևնիկովն է: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:
Անաստասիա Պուստովոյտովան 2020 թվականի փետրվարին աշխատել է ՖՆԼ-ի գավաթի խաղարկությունում: