21-ամյա կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, ում անվանում են ճապոնացի Մեսսի, հերքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Այժմ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում»։
«Ես «Սոսյեդադի» խաղացող եմ, «Ռեալի» դռներն իմ առաջ փակ են։ Ցանկանում եմ աստղ դառնալ Չեմպիոնների լիգայում և «Սոսյեդադ» անունը առանձնահատուկ հատուկ դարձնել Եվրոպայում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Carrusel Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադն» այս մրցաշրջանում ապահովել է Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։ Ակումբը վերջին անգամ այս մրցաշարում հանդես է եկել 10 տարի առաջ՝ 2013/2014 մրցաշրջանում։
Այս մրցաշրջանում Կուբոն մասնակցել է 34 հանդիպման, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։