Հարի Քեյնը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը։
Մադրիդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել 29-ամյա անգլիացուն՝ չնայած Կարիմ Բենզեմայի՝ թիմում մնալու որոշմանը, հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ Քեյնի տեղափոխությունը ոչ հեշտ, բայց իրատեսական խնդիր է, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց։
2022/23 մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։