«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Փյունիկի» դեմ տարած հաղթանակից և Հայաստանի չեմպիոնությունը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով․
«Հասկանում էինք, որ դժվար խաղ է լինելու։ Չեմպիոնության ճանապարհը բարդ էր, որը մենք անցանք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը՝ մարզչական շտաբին վստահելու համար, և յուրաքանչյուրին ակումբում։ Մենք ամեն օր զգացել ենք բոլորի աջակցությունը։ Ինչ-որ պահի մենք հավատացինք, որ կարող ենք չեմպիոն դառնալ։ Շատ ուրախալի է, որ հենց այս խաղում մենք նվաճեցինք չեմպիոնությունը։ Ես շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով։ Նրանք արժանի էին այս չեմպիոնությանը»,- ասել է մարզիչը և խորհուրդ տվել չհիշել այն, ինչ տեղի է ունեցել նախորդ խաղերում․
«Ինչո՞ւ հիշել, թե մենք նախորդ խաղերում քանի միավոր ենք կորցրել։ Հիշեք միայն այն, որ մենք դարձանք Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Այո, մենք դժվար ճանապարհ անցանք, բայց ո՞վ է ոսկե դուբլ ձևակերպելիս հեշտ ճանապարհ անցնում։ Եկեք հիշենք առաջնության մեկնարկը, որևէ մեկը հավատո՞ւմ էր, որ «Ուրարտուն» կարող է չեմպիոն ու գավաթակիր դառնալ այս կազմով։
Վերջին անգամ «Փյունիկն» էր ոսկե դուբլ ձևակերպել 2014 թվականի՞ն․ մենք գրեցինք պատմության նոր էջը»,- եզրափակել է մարզիչը։