Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ Սաուդյան Արաբիայի լիգայի մասին։
Ինչպես հայտնում է As-ը, Մադրիդի «Ռեալի» հարձակվողը մոտ է «Ալ Իթիհադ» տեղափոխվելուն, որտեղ երկու մրցաշրջանի ընթացքում նա տարեկան կվաստակի ավելի քան 100 միլիոն եվրո։
Նա արդեն խոսել է մադրիդյան ակումբում իր նախկին թիմակից Ռոնալդուի հետ, որն այժմ հանդես է գալիս «Ալ Նասրում»: Ֆրանսիացուն հետաքրքրել է ինչպես Սաուդյան Արաբիայի առաջնության մասին տեղեկությունները, այնպես էլ այդ երկրում ապրելու վերաբերյալ պորտուգալացու տպավորությունները։
Այս պահին տեղափոխության վերաբերյալ վերջնական որոշումը դեռ կայացված չէ, Մադրիդի «Ռեալին» ֆուտբոլիստն իր վերջնական որոշման մասին դեռ չի հայտնել։