Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եժի Բրժեչեկը TVP Sport- ին տված հարցազրույցում գնահատել է Իտալիայի հավաքականի հեռանկարները Եվրո-2020-ում։
«Երեկ հայտնի դարձավ, որ երկու թիմերն էլ Ազգերի լիգայում կհանդիպեն միևնույն խմբում: Մենք սիրում ենք խաղալ այնպիսի թիմերի հետ, որոնք եվրոպական ֆուտբոլի գագաթին են:
Արդեն երկրորդ անգամ ենք հանդիպելու Իտալիային: Ակնհայտ է, որ Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի գլխավոր ֆավորիտներից մեկն է», — մեջբերում է Բրժեչեկին Football-italia-ն: