Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է մրցաշրջանի ավարտից հետո իսպանական թիմից հեռանալու տարբերակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա ֆրանսիացին շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, որտեղ կարող է երկու տարում վաստակել 200 մլն եվրո։
Ինչպես հայտնում է Defensacentral-ը, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին ասել է, որ Բենզեման 90% հավանականությամբ կհեռանա և կտեղափոխվի սաուդյան ակումբ։
Միաժամանակ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ֆրանսիացու հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հարցում։