«Բարսելոնան» աշխատում է Լիոնել Մեսսիի տրանսֆերի վրա «Ինտեր Մայամիի» հետ միասին։
Արգենտինացի հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։
Մեսսին շահավետ առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, սակայն Բարսելոնա վերադառնալու կամ MLS ակումբ տեղափոխվելու տարբերակը դեռ հավանական է։
Լեոն իրականում չի ցանկանում մի քանի տարով իր ընտանիքը տեղափոխել Սաուդյան Արաբիա և նախընտրում է վերադառնալ Կատալոնիա: Սակայն, նույնիսկ Սերխի Բուսկետսի և Ժորդի Ալբայի հեռանալուց հետո Մեսիի հետ պայմանագիր կնքելը «Բարսելոնայի» համար ֆինանսապես քիչ հավանական է։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, «Բարսելոնան» և «Ինտեր Մայամին» համագործակցում են գործարքի շուրջ, որը թույլ կտա կատալոնական ակումբին շրջանցել ֆինանսական խոչընդոտները:
Հնարավոր է, որ այս ամառ Լեոն պայմանագիր կնքի ամերիկյան ակումբի հետ, իսկ հետո անմիջապես 6 կամ 18 ամսով վարձավճարով հանդես գա իսպանական թիմում։ Դա նրան թույլ կտա խաղալ բարձր մակարդակով մինչև 2024 թվականի Ամերիկայի գավաթը:
Այս մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։