«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», կարող է համալրել «Ունիոն Բեռլինի» կազմը:
Թիմը զբաղեցրեց չորրորդ տեղը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում և, ըստ Calciomercato-ի, նպատակ ունի ուժեղացնել իր կազմը հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգային ընդառաջ: Սակայն դեռ պարզ չէ՝ նրանք կվճարե՞ն «Բարսելոնային» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, թե՞ վարձավճարով կտանեն նրան՝ հետագայում գնելու տարբերակով։
Դեստը «Միլան» է տեղափոխվել «Բարսելոնայից» վարձավճարով: Պաշտպանի պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և ներառում է խաղացող գնելու հնարավորությունը։
Այս մրցաշրջանում Դեստը իտալական ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում ու գոլ չի խփել։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։