Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիները դեռ նոր պայմանագրի առաջարկ չեն կատարել իսպանացուն։ «Ինտերը» կարող է պաշտպանի հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ։
2022/23 թթ․ մրցաշրջանում Նաչոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։