Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ հարձակվող Կարիմ Բենզեման լրջորեն մտածում է այս ամառ մադրիդյան ակումբից հեռանալու մասին, հայտնում է Relevo-ն:
Մադրիդի «Ռեալը» չի խանգարի Բենզեմային հեռանալ՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը կարիերան կշարունակի ոչ եվրոպական առաջնությունում:
Հավանական է նաև, որ ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի Մադրիդի «Ռեալում» և 2024 թվականին կմիանա Սաուդյան Արաբիան ներկայացնող որևէ ակումբի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա ֆրանսիացի հարձակվողը առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, որտեղ նրան 200 մլն եվրոյի պայմանագիր են առաջարկել։
Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Կարիմը «Ռեալի» հետ դուրս է եկել նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ «սերուցքայինները» պարտվել են «Մանչեսթեր Սիթիին»։ Չեմպիոնների լիգայում տասը խաղում ֆրանսիացին չորս գոլ է խփել։