Ռաֆինյան չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։
Վինգերը չի մտածում կատալոնական ակումբից հեռանալու մասին, հայտնում է Diario Sport-ը: Նրա նպատակն է մեկնարկային կազմում ամրապնդվելը։ Բրազիլացին վստահ է, որ կարող է աճել «Բարսայում» և առանցքային դեր խաղալ:
Ռաֆինյան ասել է իր ամենամոտ ընկերներին, որ 100%-ով հավատում է իր ուժերին, և ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա շրջապատը չեն մտածում «Բարսան» լքելու մասին՝ չնայած Պրեմիեր լիգայի ակումբների հետաքրքրությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Նյուքասլը»։
2022/23 թթ․ մրցաշրջանում Ռաֆինյան Լա Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։