Չավին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։
Վերջին շաբաթների ընթացքում ակումբի և գլխավոր մարզչի միջև բանակցությունները մեծ առաջընթաց են գրանցել, հայտնում է Diario Sport-ը: Վերջնական որոշումը կկայացվի մոտ ժամանակներս, կողմերը պետք է համաձայնեցնեն վերջին մանրամասները։
Սպասվում է, որ մասնագետը պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։ 2022/23 թթ․ մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը։