Կիրակի օրը՝ մայիսի 28-ին, կայացավ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի «Ատլետիկո» – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների հաղթանակով 2-1 հաշվով։
Հաղթողների կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Անտուան Գրիզմանը։ Այժմ նա Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր ակտիվում ունի 15 գոլ և 15 գոլային փոխանցում (30 արդյունավետ գործողություն)։
Այսպիսով, Գրիզմանը թարմացրել է իր անձնական լավագույն ցուցանիշները բարձրագույն դիվիզիոններում։
Մինչ այդ լավագույն արդյունքը 2017/18 մրցաշրջանում էր, երբ ֆրանսիացին Իսպանիայի առաջնության 32 խաղում դարձել էր 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։