Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բեզեման ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հայտնում է Relevo-ն, 35-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի ակումբից երկու տարվա պայմանագրի առաջարկ է ստացել՝ տարեկան 100 միլիոն եվրո աշխատավարձով։ Նշվում է, որ ֆրանսիացին դիտարկում է այս առաջարկը։
Բենզեմայի պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է հունիսի 30-ին: Մադրիդի «Ռեալն» ակնկալում է, որ հարձակվողը կերկարաձգի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։
Ֆուտբոլիստը ներկայիս թիմի կազմում խաղում է 2009 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա Արքայական ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։