«Բարսելոնայի» պաշտպան Ժուել Կունդեն պատրաստ է հեռանալ կատալոնական թիմից: Այս մասին հայտնում է Relevo-ն: Հաղորդվում է, որ Կունդեն արդեն ակումբին հայնտել է, որ պատրաստ է լսել հնարավոր առաջարկներն իր տրանսֆերի շուրջ:
Ժուելն իրեն լավ չի զգում եզրային պաշտպանի դիրքում, բայց կարծում է, որ իրեն կշարունակեն խաղադաշտ դուրս բերել հենց այդ իդրքում:
Օրերս ֆրանսիացին զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ, որն արդեն տեղյակ է ֆուտբոլիստի ծրագրերից:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կունդեն 27 խաղի է մասնակցել:
























































