Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ կապված վերջին ռասիստական միջադեպը Լա լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում։
«Ուզում եմ հայտարարել, որ «Ռեալն» այլևս չի հանդուրժի մեր խաղացողների հետ կապված ռասիստական միջադեպերը։
Դրա համար անհրաժեշտ է փոխել մրցավարական համակարգը, որպեսզի հանցագործության զոհը պատասխանատվության չենթարկվի, ինչպես դա տեղի է ունենում հիմա։
Հասարակությունը, որտեղ մենք ապրում ենք, արժանի չէ մեր խաղացողի հետ կրկնվող միջադեպերին։ Սպորտը՝ դա արժեքների հանդիպման վայր է»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































