Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (0:1) ռասիստական սկանդալից հետո։
«Քանի որ նրանք, ովքեր պետք է ձեզ բացատրեն, թե ինչ է Լա Լիգան և ինչ կարող է անել ռասիզմի դեպքում, դա չեն անում, մենք ինքներս փորձեցինք դա բացատրել, բայց դու չներկայացար քո իսկ խնդրած երկու համաձայնեցված ամսաթվերից ոչ մեկին: Նախքան Լա Լիգան քննադատելը և վիրավորելը, կարևոր է, որ դու պատշաճ տեղեկացված լինես: Թույլ մի՛ տուր քեզ մանիպուլյացիայի ենթարկել և համոզվիր, որ դուք հասկանում ես միմյանց իրավասությունները և այն աշխատանքը, որը մենք անում ենք միասին»,- գրել է Տեբասը Twitter-ում:
Ավելի վաղ Վինիսիուսը հայտարարել էր, որ Իսպանիայի առաջնությունը պատկանում է ռասիստներին։
























































