Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորն արձագանքել է Լա լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում (0-1) իր հեռացմանը։
Վինիսիուսը երկրորդ խաղակեսում ստացավ իր առաջին կարիերայի կարմիր քարտը՝ վիճաբանության պատճառով:
Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների խոսքով՝ Վինիսիուսը ռասիստական վիրավորանքների է ենթարկվել հանդիպման ողջ ընթացքում։
«Իմ կարմիր քարտը վարձատրություն է ռասիստների համար. Սա ֆուտբոլ չէ, սա Լա Լիգան է»,- գրել է Վինիսիուսը սոցցանցերում։
























































