Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի ներկայացուցիչները խաղացողին առաջարկում են մտածել մադրիդյան ակումբից հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Դա պայմանավորված է մեծ թվով ռասիստական միջադեպերով: Վերջինը տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (0:1):
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին նյարդային խնդիրներ ունենալու շեմին է, սակայն նա ինքը դեռ չի որոշել հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Նշվում է, որ Վինիսիուսը չափազանց դժգոհ է Լա Լիգայում մրցավարությունից։
Վինիսիուսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
























































