Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» 3։0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ Տանտերերի կազմում աչքի ընկան Իոնովը, Կորդոբան և Կոկշարովը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանն ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին։
«Կրասնոդարը» 46 միավորով 6-րդ տեղում է։ «Ռոստովը» 50 միավորով 4-րդ տեղում է։