Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ամռանը կդիմի Իսպանիայի քաղաքացիություն ստանալու համար, գրում է AS-ը։
Երկու տարի Իսպանիայում խաղալուց հետո Վինիսիուսը իրավունք ունի դիմելու իսպանական անձնագիր ստանալու համար։
Նշենք, որ սա տեղի է ունենում թիմի հետ Եվրոպայի տարածքում ուղևորությունները ավելի դյուրին դարձնելու համար։
Իսպանիայի քաղաքացիություն ստանալը չի խանգարի Վինիսիուսին հանդես գալ Բրազիլիայի հավաքականում։