Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ներկայացրել է, թե ինչպես Ռոնալդուի հավանական բացակայությունը կազդի «Միլանի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան մրցավեճում թիմի խաղի վրա.
«Ակնհայտ է, որ Կրիշտիանուի հավանական բացակայությունը կարող է ստիպել տակտիկայում կատարելու որոշակի փոփոխություններ: Աշխարհում չկա այնպիսի ֆուտբոլիստ, որ կարող է փոխարինել նրան: «Միլանը» ամուր թիմ է, որտեղ ֆուտբոլիստները պատրաստ են զոհաբերելու ամեն ինչ՝ հանուն թիմային շահերի: Հեշտ չէ նրանց դեմ խաղալը: Մենք սպասում ենք դրական արդյունքի»,- Սարիի խոսքերը մեջբերում է թուրինյան ակումբի թվիթերյան էջը:
Հեցնենք, որ դիմակայության միլանյան խաղն ավարտվել է 1-1 հաշվով: