«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն ասել է, որ թիմի նախկին խաղացող Դեկուն աշխատանքի կանցնի ակումբում: Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լրագրողի խոսքերով՝ Դեկուն կդառնա կատալոնական ակումբի նոր տնօրենը։ Նա կաշխատի Մատեու Ալեմանիի հետ միասին։ Պորտուգալացի ֆունկցիոները կզբաղեցնի Ժորդի Կրոյֆի տեղը, ով կհեռանա «Բարսելոնայից»։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» ժամանակից շուտ դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Այս տիտղոսն ակումբի համար 27-րդն էր պատմության մեջ։
Դեկուն որպես ֆուտբոլիստ պաշտպանել է կատալոնական թիմի գույները 2004-ից 2008 թվականներին։
























































