«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաստատել է ակումբի հետաքրքրությունը «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի նկատմամբ։
«Սուբիմենդին շատ կարևոր խաղացող է, բարձրակարգ խաղացող։ Նա շատ լավ է հասկանում խաղը, լավ է աշխատում գնդակով և առանց գնդակի։
Մարտինը խաղում է այն ոճով, որը համապատասխանում է «Բարսելոնային»»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն:
Այսօր՝ 23։00-ին, «Բարսելոնան» կհյուրընկալի «Ռեալ Սոսիեդադին»։
























































