Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Մադրիդի «Ռեալին» այն բանի համար, որ իսպանական ակումբը բողոքում է հեռուստատեսային իրավունքների համար բավականաչափ գումար չստանալուց։
«Ազգային հեռուստատեսությունից մեր ակումբները վաստակում են նույնքան, որքան Պրեմիեր լիգայի ակումբները:
Իսկ Մադրիդի «Ռեալը» անընդհատ լաց է լինում, բայց նրա հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. նա նույնպես վաստակում է այնքան, որքան Պրեմիեր լիգայի ակումբները։
Այդ իսկ պատճառով «Ռեալն» ու «Բարսելոնան» առաջինն են աշխարհի ամենաբարձր եկամուտներ ունեցող ակումբների ցանկում։ Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ են նրանք ուզում»,- մեջբերում է Տեբասին AS-ը։
























































