«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ամառվա իր առաջնահերթ տրանսֆերային նպատակի մասին հարցին։
«Մեզ ամենաշատը պետք է հենակետային կիսապաշտպան։ Հաջորդ մրցաշրջանում մենք ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ Եվրոպայում, դա է մեր գլխավոր նպատակը։
Մենք չենք հասել այն մակարդակին, որը պահանջվում է այս ակումբից Եվրոպայում, և մենք դա հասկանում ենք»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Լա լիգայի նախորդ տուրում կատալոնական ակումբը ժամանակից շուտ ապահովեց առաջնության չեմպիոնի տիտղոսը։
























































