«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսվել է Եվրոպա լիգայի եզրափակչի՝ «Սևիլիայի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
Մայիսի 18-ին հռոմյան թիմը մրցաշարի կիսաեզրափակչում ոչ-ոքի խաղացին Լևերկուզենի «Բայերի» հետ (0:0, 1:0) և ընդհանուր հաշվարկով դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
«Սևիլիան» շատ ուժեղ և փորձառու թիմ է։ Բայց դրա մասին կմտածենք մի փոքր ուշ։ Այժմ մենք պետք է մտածենք Իտալիայի առաջնության մասին»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2023 թվականի մայիսի 31-ին Բուդապեշտի Պուշկաշ Արենայում:
























































