«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ թիմհնարավոր վերադարձի մասին լուրերը։
«Մենք հանդերձարանում չենք քննարկում այս թեման։ Բայց Մեսսիի նման խաղացողը միշտ ողջունելի կլինի «Բարսելոնայում», — Արաուխոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
35-ամյա արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայում» խաղացել է 18 տարի (2003-ից 2021 թվականներին)։ Կատալոնական ակումբի կազմում Մեսսին անցկացրել է 835 հանդիպում և դարձել 709 գոլի հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնյան ակումբի ղեկավարությունը լրջորեն է տրամադրված արգենտինացու թիմ վերադառնալու հարցում։
























































