Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջեւ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։ Նոր պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ակումբի պաշտոնական հայտարարությունը շուտով սպասվում է:
Հաղորդվում է, որ Մոդրիչը մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբի ֆինանսական լուրջ առաջարկը: Նա երբեք կասկածներ չի ունեցել կարիերան շարունակելու հարցում։ Միակ առաջնահերթ տարբերակը միշտ եղել է մադրիդյան ակումբը։
Այս մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել կիսապաշտպան Բրահիմ Դիասին։
























































